ԱՄՀ-ի հետ քննարկվել է կառավարության ծրագիրը

15.02.2019 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Տիգրան Խաչատրյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ կառավարության ծրագիրը։

Նախարարությունում նշել են, որ ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության եւ գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով եւ այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով:


Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ըստ ՀՀ կառավարության կողմից մշակվելիք առաջնահերթությունների ցանկի:
Դիտում՝ 1933

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW