Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը

14.02.2019 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 82 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության հնգամյա ծրագիրը:

Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել «Իմ քայլը», դեմ՝«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծել է, որ կառավարությունն ունի պատասխանատվության եւ անելիքների իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը։

«Ես այսօր սկսում եմ իմ քաղաքական քայլարշավը դեպի տնտեսական հեղափոխություն, եւ ով քայլ ունի անելու, թող անի, ով ուզում է անցնի այդ ճանապարհը, թող անցնի ինձ հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Դիտում՝ 10312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW