KIA-ն ավելացնում է վաճառքները Հայաստանում

13.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. KIA ավտոմեքենաների վաճառքի ծավալները Հայաստանում աճում են:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են EMC ընկերությունում, 2007 թ. KIA-ի վաճառքները Հայաստանում ունեն աճի դրական դինամիկա:

Ընկերությունը սկսել է KIA ավտոմեքենաներ ներկրել Հայաստան 2006 թ. օգոստոսին, իսկ ընթացիք տարվա 10 ամիսների ընթացքում վաճառել է ավելի քան 120 ամտոմեքենա, որոնցից 70%-ը` ապառիկ:

Ինչպես հայտնել է EMC փոխտնօրեն Արարատ Մարդոյանը, Հայաստանում KIA-ի հանդեպ հետաքրքրությունն անշեղորեն աճում է, քանի որ գնորդներին աստիճանաբար ավելի շատ են հետաքրքրում այն անտոմեքենաները, որոնք շահեկան դիրք ունեն գին-որակ հարաբերակցությունում:

KIA-ի մոդելային շարքից Հայաստանում ամենաշատ վաճառվողը KIA Sportage մակնիշն է, որի բաժին է ընկնում վաճառքների ընդհանուր ծավալի 25%-ը: Կայուն պահանջարկ ունի նաեւ Sorento ամենագնացը:

Հաշվի առնելով Երեւանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, կորպորատիվ հաճախորդները նախընտրում են Picanto փոքր լիտրաժային մոդելը:

2008 թ. EMC-ը հայկական շուկայում կներկայացնի նորացված Picanto եւ Sorento մոդելները, ինչպես նաեւ նախատեսում է գնորդներին ամանօրյա անակնկալներ մատուցել:

Հայաստանում KIA բոլոր ավտոմեքենաներին EMC ընկերությունը տրամադրում է 50 000 վազքի, կամ 2 տարի շահագործման երաշխիք:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW