Հայբիզնեսբանկը բարելավել է ոսկու գրավով վարկավորման պայմանները

11.02.2019 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ոսկու գրավ
Հայբիզնեսբանկը, հաճախորդների ավելի լայն հատվածի ներգրավման նպատակով, բարելավել է ոսկու գրավով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա ստանալ վարկ ավելի բարենպաստ եւ հարմար պայմաններով:

«Այսուհետ դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդները կարող են ոսկու գրավով ապահովված վարկերը ստանալ ոսկու գրավի մինչեւ 150%-ի չափով:

Վարկատեսակի յուրահատկությունն այն է, որ հաճախորդները կարող են ընտրել իրենց համար վարկավորման առավել հարմարավետ պայմաններ, վարկի մարման առավել հարմար տարբերակ, ընտրել գրավի արժեքի եւ տարեկան տոկոսադրույքների տարբեր դրույքաչափեր»,- ասված է հաղորդագրությունում:

Վարկերը տրամադրվում են 6-36 ամիս մարման ժամկետով, 2-16% տարեկան անվանական տոկոսադրույքով՝ կախված վարկի ընտրված չափանիշներից: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 16-22%:
Դիտում՝ 6393

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW