ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ 2018-ին հայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը 20%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:«Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիփոթեքային վարկ, որքան ամբողջ 2017-ի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը:Նրա խոսքով՝ հիփոթեքային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո:««Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում՝ 2018-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը կազմել է 41%, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85%, 2019-ի հունվարը 2018-ի նկատմամբ՝ աճը 131%:131%-ը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 2509