Կառավարության ծրագիրը հաստատվել է

08.02.2019 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#կառավարություն #հնգամյա ծրագիր
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կառավարության հնգամյա ծրագիրը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ փորձել են մաքսիմալ ներկայացնել եղած առաջարկները, իսկ ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը եւ թվերը կներառվեն ոլորտային ծրագրերում, որոնցով կզբաղվեն ծրագրի հաստատումից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ կառավարության ծրագիրը լիարժեք համապատասխանում է իրենց հայեցակարգերին, որոնցով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը։


«Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու՝ իրական հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ եւ մարդկանց քաջալերելու է օգտվել դրանցից»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ կառավարության նոր կառուցվածքի եւ Հարկային օրենսգրքի մասին փոփոխությունների փաթեթն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։
Դիտում՝ 8367

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW