Կառավարությունը կքննարկի բանկային ռիսկերի կրճատման ուղիները

08.02.2019 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #բանկային ռիսկեր
2019թ. փետրվարի 6-ին հրապարակված` Հայաստանի կառավարության ծրագրում բանկային ոլորտին առանձին անդրադարձ չկա:

Բանկերի գործունեությունը հիշատակվում է միայն ծրագրի «Մրցունակ եւ մասնակցային տնտեսությունը» գլխում: Այստեղ, մասնավորապես, ասված է.

«Բանկային վարկավորումը շարունակում է մնալ Հայաստանում ֆինանսական միջնորդության ամենաազդեցիկ գործիքը։ Համապատասխանաբար, բանկային վարկավորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համագործակցության հաջորդ կարեւոր հարցը։ Կառավարությունը կքննարկի մասնավոր հատվածում առկա բոլոր այն գործոնները, որոնք կարող են էապես կրճատել բանկային ռիսկերը եւ նպաստել մասնավոր հատվածում վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը, վարկային տոկոսադրույքների նվազեցմանը»:

Նույն գլխում նաեւ ասված է, որ «ֆինանսական ծառայությունների ավելացման խթանումը պետք է լինի կառավարության եւ Կենտրոնական բանկի համագործակցության առանցքային հարցերից մեկը»։

«Նշված ծառայությունների հասանելիության ավելացումը պետք է դառնա մասնավոր հատվածի ռիսկերի կրճատման կարեւոր գործոն»,- նշված է փաստաթղում:
Դիտում՝ 2381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW