Արթուր Ջավադյանը կմասնակցի Սեւծովյան բանկի կառավարիչների նիստին

07.02.2019 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ #Սեւծովյան բանկ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 7-9-ը մասնակցելու է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ հանդիպմանը:

ԿԲ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են բանկի գործունեությանը, տարածաշրջանային եւ անդամ երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահի, ինչպես նաեւ անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հայաստանում բանկն իրական հատվածում եւ ֆինանսական համակարգում բազմաթիվ ծրագրերի իրականացման բազմամյա եւ հաջողված փորձ ունի:
Դիտում՝ 1947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW