Այլընտրանքային էներգետիկան «հեռանկարային ոլորտ է Հայաստանի համար»

07.02.2019 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Electricité de France
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ եւ գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։

Նախագահն ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա մեծ ներուժն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, եւ այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է մեր երկրի համար։

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, նշված ոլորտներում մեծ փորձառություն ունեցող գործարարն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումները շարունակելու եւ գործակցությանն առավել առարկայական ընթացք տալու համար։
Դիտում՝ 1584

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW