ՎԶԵԲ-ը Հայաստանի գործընկերության 5-ամյա ռազմավարությունը կմշակի

05.02.2019 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Տիգրան Ավինյան #Մատեո Պատրոնե
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) առաջիկայում ձեռնամուխ կլինի Հայաստանի գործընկերության հնգամյա ռազմավարության ձեւակերպմանը։

Այս մասին այսօր նշել է ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը։

Մատեո Պատրոնեն ասել է, որ այն իրականացվելու է կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ եւ գործադիրի հետ ակտիվ երկխոսության միջոցով:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակում նշել են, որ սա լինելու է նաեւ ՎԶԵԲ նախագահի՝ Հայաստան այցի (ակնկալվում է գարնանը) օրակարգային հարցերից մեկը:


Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանդիպմանը կարեւորվել են ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության ոլորտներում:
Դիտում՝ 1576

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW