ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ տնտեսական հեղափոխությունը եւ աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են: «Ինչպե՞ս ենք մենք հասնելու այդ նպատակին: Պատասխանը թեեւ պարզ է, բայց ոչ դյուրին: Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար եւ մտավոր ներուժի ազատ եւ անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է»,- ասել է վարչապետը գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ կատարած այցի ընթացքում:Նրա խոսքով՝ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար զարգացվում են նաեւ տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները: 01.02.2019 | 09:43 Առավել մեծ մարտահրավերը տնտեսական հեղափոխությունն է, ասել է վարչապետը «Այս համատեքստում, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական եւ տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների»,- հավելել է կառավարության ղեկավարը:Նա խոսել է դեպի ծով ելք չունենալու, շուրջ երեսուն տարի տեւած տրանսպորտային շրջափակման, էներգետիկ անվտանգության եւ այլ խնդիրների մասին:«Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից եւ հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել եւ ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1793