Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ

01.02.2019 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #առցանց վարկավորում
Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ գործարկել է առցանց վարկավորման հարթակ:

Բանկում նշել են, որ հարթակը «հաճախորդներին հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով»:

«Մասնավորապես, Կոնվերս Բանկն առաջարկում է նմանատիպ այլ վարկատեսակների համեմատ ամենացածր փաստացի տոկոսադրույքը: Վարկավորման հայտում լրացման ենթակա դաշտերի քանակը հասցվել է հնարավոր նվազագույնի, իսկ վարկի գումարը շատ արագ՝ ավտոմատ կերպով հաշվեգրվում է հաճախորդի քարտային հաշվին:

Համապատասխան քարտային հաշվի բացակայության դեպքում հաճախորդը գումարը կարող է ստանալ Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում: Այս դեպքում գումարը հաճախորդին է տրամադրվում հնարավորինս արագ՝ առանց հավելյալ փաստաթղթավորման՝ միայն նույնականացման հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Վարկավորման առավելագույն գումարը 2 մլն դրամ է, մարման ժամկետը՝ 36 ամիս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 20,08 տոկոսից 21,39%:

Լրացուցիչ այլ վճարներ նախատեսված չեն:
Դիտում՝ 9682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW