Գերմանական զարգացման բանկը (KfW) հետաքրքրված է Հայաստանի հետ նոր նախաձեռնությունների քննարկմամբ ու իրականացմամբ:Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է բանկի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Քյոլնում կայացած հանդիպմանը։Օլաֆ Զիմելկան նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Գերմանական զարգացման բանկի համար, որի հետ համատեղ արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվում: ՀՀ վարչապետը եւս նշել է, որ KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շրջանակում տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է 2018թ. նոյեմբերին KfWբանկի հետ ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը՝ €23 208 483.13 ընդհանուր արժեքով:Քննարկվել են բնապահպանության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության եւ ջրամբարաշինության ոլորտներում ներկայիս ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ հեռանկարային այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Tweet Դիտում՝ 2258