«Երեւանի գինու օրեր» միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 3-ին եւ 4-ին՝ ժամը 17:00-23:00-ը, Սարյան-Մոսկովյան փողոցների, Պուշկին-Սպենդարյան խաչմերուկների հատվածում:Միջոցառումը երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «ԷվենտՏուրա»-ն: Ընկերությունում նշել են, որ «Գինու օրեր»-ի նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում եւ ապահովել Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: 12.05.2018 | 12:23 Հեղափոխության մասին՝ մի գավաթ գինու շուրջ ««Երեւանի գինու օրեր»-ը նպաստում է Հայաստանի եւ մասնավորապես՝ Երեւանի հեղինակության ամրապնդմանն ու բարձրացմանը միջազգային զբոսաշրջության շուկայում: Մեր միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդգրկում է ԱՊՀ բոլոր երկրները՝ ընդհուպ մինչեւ Կանադա եւ Ավստրալիա: 26.12.2018 | 09:45 Ինչ կլիներ 2018-ին, թե չլինեին «կինն ու գինին» Այս երկու տարիների ընթացքում միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու եւ իրադարձային զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման եւ Հայաստանի տնտեսության զարգացման վրա»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3545