ՊՄԳ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին

30.01.2019 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ՊՄԳ #ԱԶԲ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում այսօր քննարկվել են Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական փաթեթի մշակմանն առնչվող հարցեր։

Քննարկմանը մասնակցել են նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական բաժնի գլխավոր տնտեսագետ Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը:

Ժոաո Ֆարինհա Ֆերնանդեսը նշել է, որ մեծ հաճույքով եւ արդյունավետությամբ են աշխատել նախարարության՝ ՊՄԳ օրենսդրական փաթեթի մշակման համար պատասխանատու թիմի հետ:

Ներկայացվել է օրենսդրական փաթեթի մշակման եւ ընդունման ճանապարհային քարտեզը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացն անհրաժեշտ է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առաջիկա ամիսների ընթացքում։

ԱԶԲ թիմը նախարարի հետ քննարկել է նաեւ մասնագետների պատրաստման եւ կարողությունների ձեւավորմանն առնչվող խնդիրները՝ առաջարկելով լուծման մի քանի տարբերակներ։
Դիտում՝ 1960

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW