Ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգը կհեշտացնի բիզնեսի աշխատանքը
30.01.2019 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն



Նախարարությունում նշել են, որ ծրագիրն իրականացնում է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:
Հանդիպմանը նշվել է, որ մշակվել է Հայաստանի ծագման հավաստագրերի տրամադրման թվայնացման համակարգի կառուցվածքը, համակարգում փաստաթղթերի եւ անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման, գնահատման եւ հավաստագրերի տրամադրման քայլերի հաջորդականությունը:
Առեւտրաարդյունաբերական պալատը աշխատանքներ է իրականացնում ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի մշակման եւ ներդրման ուղղությամբ:
Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է նվազեցնել դիմումների ներկայացման եւ հավաստագրերի տրամադրման ժամկետները, կրճատել ծագման հավաստագրերի ձեռքբերման համար տնտեսավարողների ծախսերը, նվազեցնել տնտեսավարողի եւ ծագման հավաստագրի տրամադրման համար պատասխանատու անձանց միջեւ հաղորդակցությունը:
Հակոբ Ավագյանը կարեւորել է նման համակարգի ստեղծումը՝ նշելով, որ այն կհեշտացնի բիզնեսի աշխատանքը եւ, միաժամանակ, կբարձրացնի թափանցիկության մակարդակը։
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: