Այսօր վերաբացվել է Արդշինբանկի «Չարենցավան» մասնաճյուղը՝ Պարոնյան 1 հասցեում:Բանկում նշել են, որ այն տեղակայված է արդիականացված, վերանորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: «Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում:Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:«Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում:Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր եւ ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Financial Times կազմակերպության The Banker ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2043