Նախարարի մոտ քննարկվել է վերելակների արտադրության ծրագիրը

24.01.2019 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #վերելակ
Չինական Xinjiang Zheng Yi Agriculture Science  and Technology CO ընկերության խորհրդի նախագահ Լի Սյենմինն այսօր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին է ներկայացրել Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ներդրումային ծրագիրը:


Ծրագրով նախատեսվում է տարեկան ավելի քան 2000 վերելակի արտադրություն, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։

Higer Bus Company Limited ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն  Ջան Ցիֆան էլ ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման եւ ավտոբուսների ներկրման ծրագիրը։

«Հուսով ենք, մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգեւորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:
Դիտում՝ 1761

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW