Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի

23.01.2019 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոտայք #վերելակ
Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս կհիմնվի եւ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր կիրականացվի։

Համապատասխան հուշագրերն այսօր ստորագրել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, Higer Bus Company Limited (Suzhou) ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան:

Վերելակների արտադրամասի հիմնման բուն աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում, իսկ այս պահին կատարվում է ուսումնասիրություն՝ արտադրության համար հարմար տարածք ընտրելու նպատակով:

Մարզպետարանում նշել են, որ ծրագիրը ենթադրում է մի քանի միլիոն դոլարի ներդրում, սակայն ներդրման հստակ չափ հայտնի կլինի ֆինանսական մոդելի մշակման ուղղությամբ իրականցվող քննարկումներից հետո:

Նախատեսվում է, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, եւ թե՛ արտահանման համար:

Ծրագրի շրջանակում Կոտայքի մարզին անվճար կտրամադրվի նաեւ 3 նոր վերելակ:

Տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը ենթադրում է համակարգի արդյունավետությանն ուղղված խորհրդակցական ծառայություններ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում՝ աջակցել շարժակազմի թարմացմանն ու մի շարք այլ խնդիրների լուծմանը:
Դիտում՝ 3165
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW