ՊԵԿ. Բոլոր պարգեւատրումներն արվել են օրենսդրության շրջանակում

24.01.2019 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #պարգեւավճար
ՀՀ Պետական եկամուտների եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել ՊԵԿ մի շարք աշխատակիցների աշխատավարձերի եւ պարգեւատրումների վերաբերյալ Yerevan.Today կայքի հրապարակած տեղեկության վերաբերյալ:

ՊԵԿ պարզաբանման մեջ ասված է.

«ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են եւ բացահայտ սուտ են: Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու՝ նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգեւատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետեւապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ նման պարգեւատրումների չափեր ՊԵԿ-ում չկան:

Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ  անձնական տեղեկատվության պահպանման եւ գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել: Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը  համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգեւատրումների ընդհանուր թվային պատկերը եւ այս ամենը թափանցիկ է:

Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ն ի տարբերություն մյուս պետական մարմինների  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ եւ պարգեւատրումներ տրամադրելու, որովհետեւ, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով եւ դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների եւ պարգեւատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը:

Մյուս կողմից, հարկ  է ընդգծել, որ, օրինակ 2019-ին այդքան մեծ պարգեւատրման չափեր սահմանված չեն: Թեեւ, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով եւ հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով եւ իրավակարգավորումներով ՊԵկ-ը փորձում է նորից պարգեւատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել: Հետեւաբար, 2018թ. ՊԵԿ-ը, ունենալով հնարավորություն, վճարել է պարգեւատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգեւատրումներից: Ընդ որում, պարգեւատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձիք, այլ հարակային եւ մաքսային բոլոր ծառայողները:

ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում պարգեւատրումների եւ ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության եւ դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:

Հետեւապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգեւատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում»:
Դիտում՝ 1208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW