Տոնական օրերին երկաթուղային փոխադրումների ծավալն ավելացել է 31%-ով

10.01.2019 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հարավկովկասյան երկաթուղի #փոխադրում
Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոնական օրերին՝ 2018թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019թ․ հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոխադրել է 11 320 ուղեւոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ընկերությունում նշել են, որ Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքով փոխադրվել է 1093 ուղեւոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9519 ուղեւոր (աճը՝ 21%):

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքով մեկնել է 708 ուղեւոր:


ՀԿԵ-ում ընդգծել են, որ երկաթուղու ուղեւորների թվի աճը նկատվում է հանրապետությունում ընդհանուր ուղեւորափոխադրումների ծավալի անկման ֆոնին։
Դիտում՝ 1950

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW