Հայաստանը կմասնակցի Դավոս 2019-ին
09.01.2019 | 15:51
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ Reuters

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Banks.am-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մասնակցության մասին կհայտարարվի պատշաճ ժամկետում։
Այս տարի Համաշխարհային տնտեսական ֆորումը կանցկացվի «Դավոսի ոգին» խորագրի ներքո։
Միջոցառման հիմնական նպատակն է մեկ հարկի տակ հավաքել տարբեր երկրների առաջնորդների՝ գլոբալ, տարածաշրջանային եւ արդյունաբերական հարցերի շուրջ համագործակցություն հաստատելու նպատակով։
Ֆորումն այս տարի ակնկալում է ավելի քան 2500 հյուրի մասնակցություն:
2018-ին Հայաստանը, տեւական դադարից հետո, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մասնակցել էր ֆորումին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: