ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Կուտակային հաշիվ՝ մինչեւ 9,5% տոկոսադրույքով

14.12.2018 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Կուտակային հաշիվ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն՝ մինչեւ 9,5% տարեկան տոկոսադրույքով:

Բանկում նշել են, որ ծառայությունը նախատեսված է «բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել եւ համալրել հաշիվը»:

Կուտակային հաշիվն անժամկետ է, որը համատեղում է ավանդի հուսալիությունը եւ բանկային հաշվի ճկունությունը: Խնայողությունները կուտակային հաշվին կարող են հասնել մինչեւ 9,92% տարեկան եկամտաբերության՝ 9,5% տարեկան տոկոսադրույքի դեպքում, որը հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ:

Ի տարբերություն ժամկետային ավանդի, բացելով կուտակային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ հաճախորդը կարող է գումար ելքագրել կամ իր կուտակային հաշիվը համալրել ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով հաշվեգրված տոկոսները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են՝

- կուտակային հաշվի բացում եւ պահպանում՝ անվճար,
- հաշվի ելքագրում ու համալրում՝ առանձ սահմանափակումների,
- նվազագույն եւ առավելագույն գումարի մուտքագրման բացակայություն,
- կուտակային հաշվի տոկոսների վճարումը իրականացվում է ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն մնացորդի վրա,
- տոկոսադրույքի չափսը՝ մինչեւ 9,5% կախված հաշվում առկա դրամական միջոցների պահպանման ժամկետից եւ գումարից:

«Առավել հարմարավետություն ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշվի համալրումը կատարել ավտոմատ կերպով՝ Պարբերական վճարման  հանձնարարականի ծառայության միջոցով, համաձայն որի՝ բանկին հանձնարարվում է որոշակի հաճախականությամբ (ամսական, եռամսյակային եւ այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվներից (աշխատավարձ, վարձավճարներ եւ այլ միջոցներ):  

Որքան մեծ է գումարը եւ որքան երկար է գումարի պահպանման ժամկետը հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տոկոսադրույքը կազմում է 1,5%-ից  մինչեւ 9,5% տարեկան դրամով՝ կախված ժամկետից եւ գումարի չափից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9664
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW