Այսօր Երեւանում կայացել է Fitch Ratings միջազգային գործակալության համաժողովը։ Banks.am-ն առանձնացրել է հիմնական բանախոսների առավել ուշագրավ հայտարարությունները։ Fitch Ratings-ի՝ սուվերեն վարկանիշների գծով տնօրեն Էրիկ Արիսփե (Erich Arispe)Fitch-ի պատկերացումները Հայաստանի մասին2018թ. Հայաստանը ցուցաբերել է տոկունություն։ Արագ զարգացող քաղաքական իրավիճակում Հայաստանի ֆինանսական եւ տնտեսական համակարգը՝ մակրոկայունության տեսանկյունից, եղել է բավականին կայուն։ 03.12.2018 | 17:05 Fitch-ը պահպանել է Հայաստանի եւ Երեւանի B+ վարկանիշը՝ «դրական» հեռանկարով Fitch-ի վարկանիշում մենք ունենք բավականին դրական կանխատեսումներ Հայաստանի համար առաջիկա տարվա համար։ Նախ եւ առաջ, խոսքը ֆիսկալ կոնսոլիդացիայի մասին է, որը կարեւոր է շարունակել։ Կոնսոլիդացիան հիմնականում ընթացիկ ծախսերի մասում է, որը շատ կարեւոր է։ 10.12.2018 | 17:25 Fitch-ը Հայաստանում 2019-ին կանխատեսում է 4,1% տնտեսական աճ ՀՀ կառավարությունը փորձում է զարգացնել տեղական կապիտալի շուկան, որը կարող է որոշակի ֆինանսավորման պայմաններ ապահովել։ Արտաքին պարտքը բավականին բարձր է, հասնում է ՀՆԱ-ի շուրջ 47%-ին։ Հայաստանի պետական պարտքի մոտավորապես 80%-ն արտարժույթով է, ինչը կարող է պարունակել գնաճային ռիսկերի: Ուստի, պետք է նվազեցնել օտարերկրյա արժույթներով նոմինացված պարտքի ծավալները։ Պետք է ապահովել օտարերկրյա ներդրումների աճը։ Կարեւոր է տեսնել, թե կառավարությունն ինչպես է հարթելու այն անճշտությունները կամ հնարավոր խոչընդոտները, որոնք վանում են ներդրողներին։ Այս առումով հստակությունն էական նշանակություն ունի։ Կարծում ենք, որ 2019-2020 թթ. Հայաստանը կկարողանա պահպանել ցուցաբերած կայունությունը։ Փոխարժեքը նույնպես կմնա կայուն։ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա ՈւստյուգովաՀայաստանի կայունությունն արտաքին շոկերի նկատմամբ 2018-ը համաշխարհային տնտեսական զարգացումների առումով բավական հագեցած էր։ Եթե այսօր կանխատեսումներ անենք, ապա կարող եմ ասել, որ բացասական անակնկալների հավանականությունն ավելի բարձր է, քան դրականը։Ըստ Fitch-ի՝ Հայաստանի միջազգային պահուստների մակարդակը գուցե ցածր է, քան այլ երկրներում, սակայն ԱՄՀ-ի գնահատմամբ՝ դրանք ադեկվատ են։ Անշուշտ, միայն մակարդակը կարեւոր չէ։ Էական է նաեւ դինամիկան, որը մեծ հաշվով կապված է 2019թ․զարգացումների հետ։ 07.12.2018 | 09:57 ԱՄՀ-ն Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն Հայաստանը վարում է դրամավարկային լավ եւ ճկուն քաղաքականություն: Այս ամենը խոսում է արտաքին ցնցումներին արձագանքելու որոշակի պատրաստվածության մասին։ Կարող ենք նաեւ հիշել, թե Հայաստանն ինչպես է արձագանքել նախորդ ճգնաժամերին։ Միաժամանակ, Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի կառուցվածքային խոցելիության վերացման, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար։ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան Տարվա զարգացումների եւ հեռանկարների մասին2018-ի համար տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության համար մեր սահմանած հիմնական նպատակադրումներին հասնում ենք: Տնտեսական աճը բավական բարձր է, մեր գնահատականներով՝ այն կկազմի մոտ 5%։ Գնաճը բավական ցածր է մնում: Նոյեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը 1,8% է կազմում։ Տարվա ընթացքում մենք ունեցանք բավական լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով, սակայն մեր փոխարժեք եւ բանկային ֆինանսական համակարգը կայունություն պահպանեց։Ցանկանում եմ շատ հստակ ասել՝ սա երկարատեւ եւ լուրջ աշխատանքի արդյունք է։ Tweet Դիտում՝ 2377