Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել է B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ: 18.06.2018 | 14:50 Fitch-ը ՀՀ վարկանիշը հաստատել է B+ մակարդակում՝ «դրական» հեռանկարով Միաժամանակ, Fitch-ը շնորհել է Հայաստանին արտարժույթով եւ տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ, իսկ երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում:Հայաստանի վարկանիշն արտացոլում է, մի կողմից, հուսալի դրամավարկային քաղաքականությունն ու մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելացումը, մյուս կողմից՝ պետական պարտքի բարձր բեռն ու որոշ հարեւան երկրների հետ լարված հարաբերությունները:Fitch-ը գրում է, որ երկրին շնորհված վարկանիշի «դրական» կանխատեսումը պայմանավորված է ՀՀ բյուջեում մեկնարկած կոնսոլիդացիոն գործընթացով, որը, ըստ գործակալության, միջնաժամկետում կնպաստի պետական պարտքի աստիճանական նվազմանը, ինչպես նաեւ քաղաքական զգալի փոփոխությունների պայմաններում մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանմամբ՝ նշելով, որ քաղաքական գործընթացները տեղի են ունեցել խաղաղ եւ սահմանադրական մեխանիզմներով:«Տնտեսական աճը որոշակիորեն դանդաղել է, սակայն մնացել է բարձր՝ 5%-ին մոտ: Մեր կանխատեսմամբ՝ ՀՆԱ-ի աճը 2019-ին կկազմի 4,2%, իսկ 2020-ին՝ 4%: Օտարերկրյա ներդրողների կողմից ոսկու հանքի (Ամուլսարի – խմբ.) շահագործման դադարեցումը՝ պայմանավորված բնապահպանական բնույթի բողոքի ակցիաներով, անորոշություններ է ստեղծում ոլորտի համար»,- կարծում է գործակալությունը:Կանխատեսվում է, որ բյուջեի պակասուրդը 2018-ին անցած տարվա 4,8%-ից կնվազի մինչեւ 2,2%: Նոր կառավարությունը, Fitch-ի բնորոշմամբ, մտադիր է վերաբաշխումներ կատարել բյուջետային ծախսերում՝ նախապատվությունը տալով բարձր, սակայն բյուջեի դեֆիցիտի վրա չանդրադարձող սոցիալական ծախսերին եւ պետական հատվածի աշխատավարձերի բարձրացմանը:Ակնկալվում է, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ի վերջի 58,9%-ից 2020-ի վերջին կնվազի մինչեւ 56,2%: Միաժամանակ, 2018-ին գնաճը կանխատեսվում է 2,7%, որը որոշակիորեն կաճի 2019-ին, սակայն կշարունակի ցածր լինել 5%-ից:Գործակալությունը հաստատել է նաեւ Երեւան քաղաքի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ B+ վարկանիշը՝ «դրական» կանխատեսմամբ: 04.06.2018 | 16:20 Fitch-ը հաստատել է Երեւանի B+ վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ Երեւանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է B մակարդակում:Գործակալության բնորոշմամբ՝ Երեւանի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի B+/դրական վարկանիշով, մասնավորապես՝ կապված «երկրի տեղական եւ տարածքային կառավարման ինստիտուցիոնալ թույլ հիմքերի հետ, որը հանգեցնում է երկրի բյուջետային քաղաքականության ցածր կանխատեսելիության, նեղացնում պլանավորման հորիզոնն ու խոչընդոտում երկարաժամկետ ծրագրերի մշակմանը»:Բացի այդ, վարկանիշը հաշվի է առնում Երեւանի մայրաքաղաքի կարգավիճակը, պարտքեր չունենալու հանգամանքը, բյուջեի գոհացուցիչ կատարումը՝ ամրապնդված պետբյուջեից մշտական հատկացումներով: Tweet Դիտում՝ 9864