ԱՄՀ-ն Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն
07.12.2018 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Reuters

ՀՀ Կենտրոնական բանկում նշել են, որ 2012-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ԿԲ-ի ձեռնարկած մի շարք միջոցառումները։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման եւ վերահսկողական գործընթացների համապատասխանության մասով:
Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014թ. տնտեսական անկման հետեւանքներին՝ բաժնետերերի կողմից ներդրված լրացուցիչ կապիտալի, մի շարք միաձուլումների, վերահսկողության եւ կարգավորման գործընթացների բարելավման շնորհիվ։
ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսեւորում են դրական զարգացման միտումներ. բոլոր բանկերը համապատասխանում են 12% նվազագույն կապիտալի պահանջներին, բանկային համակարգում չաշխատող վարկերը նվազել են, բանկերի եկամտաբերության ցուցանիշները վերականգնվում են, սակայն դեռեւս չեն հասել նախաճգնաժամային ցուցանիշին։
«Խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման մասով արձանագրված առաջընթացը՝ կարեւորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը եւ ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: