Այսօր բացվել է Ամերիաբանկի Նոր-Նորք մասնաճյուղը՝ Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առեւտրի կենտրոն հասցեում:Բանկում նշել են, որ այն վեցերորդ մասնաճյուղն է Երեւանում, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով. շաբաթը 7 օր,՝ ժամը 10:30-ից մինչեւ ժամը 21:15:««Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում մինչեւ 2019թ. մարտի 1-ը»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում ներկայացրել են մասնաճյուղի առաջարկած՝ արտոնյալ պայմաններով ծառայությունները՝- Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ,- Business քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ,- Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ- Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի) տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, - Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ եւ Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում: «Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ եւ վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի եւ հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում:Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:Միջոցառմանը ներկա են եղել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ:Բացմանը հրավիրվել են նաեւ բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարված՝ «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» մրցույթի հաղթողները, որոնք որպես մրցանակ ստացել են Power Bank, ինչպես նաեւ որոշ ժամանակ առաջ Նոր-Նորքում մասնաճյուղ բացելու առաջարկով հանդես եկած հաճախորդներ, որոնք հրավիրվել էին մասնաճյուղի բացմանը: Tweet Դիտում՝ 7802