ԿԲ-ն եւ առեւտրային բանկերը դեկտեմբերի 8-ին աշխատելու են

07.12.2018 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #բանկեր
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման եւ հաշիվների սպասարկման նպատակով՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9:00-17:00-ը, ՀՀ Կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

ԿԲ-ն հայտնում է, որ վերջիններս կապահովեն քաղաքացիների եւ կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ եւ անկանխիկ վճարումների սպասարկումը:

Դեկտեմբերի 8-ին աշխատող առեւտրային բանկերի մասնաճյուղերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Դիտում՝ 3057

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW