Հայաստանը ոսկերչական զարդերի երկրորդ արտահանողն է ԱՊՀ-ում

05.12.2018 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #ոսկերչություն
«Բիզնես Արմենիան» հրապարակել է ոսկերչության ոլորտի ձեռքբերումներն ու ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։

Փաթեթում ներառված հետազոտության տվյալով՝ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում ոսկերչական զարդերի եւ թանկարժեք քարերի արտահանող երկրորդ երկիրն է։


«Անցած տարի արտադրված զարդերի ու թանկարժեք քարերի կեսից ավելին արտահանվել է Շվեյցարիա։ Ոլորտի մասնաբաժինն ամբողջ արտահանումների ծավալի 13%-ն է կազմում։ Զարդերի արտադրությունն անցած տարի աճել է 36 տոկոսով, իսկ միայն ադամանդի վերամշակման ծավալը վերջին 4 տարում տարեկան միջինը աճել է ավելի քան 50%-ով»,- ասված է հաղորդագրությունում:


Հայաստանում՝ ոսկերչության ոլորտի ներդրումային գրավչությունների շարքին են դասվել փաստերը, որ հումքի ներմուծումն ամբողջությամբ ազատված է ԱԱՀ-ից եւ որ Հայաստանում ժամագործությամբ, ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ զբաղվող ընկերությունների համար գործում է ազատ տնտեսական գոտի։

Հրապարակվել է նաեւ միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է ոսկերչության ոլորտի ցուցանիշերն ու արտոնյալ ռեժիմները:

Դիտում՝ 8391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW