Ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մարքեթինգային փաթեթը

27.11.2018 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #«Ընտրի՛ր Հայաստանը»
«Բիզնես Արմենիան» հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։

Այն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։


Բիզնես Արմենիայի հետազոտության համաձայն՝ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է, աշխարհում՝ 6-րդը։ Խմիչքին է բաժին հասնում արտահանման 11 տոկոսը, վերամշակված սննդամթերքին՝ 4,5%-ը։ Անցած տարի կոնյակի արտահանումն աճել է 40%-ով, գինունը՝ 80%-ով։

Գյուղատնտեսական ոլորտում պետությունը մի շարք խթանման ծրագրեր է իրականացնում եւ հարկային արտոնություններ է տրամադրում. սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները, խոշոր ներդրումների դեպքում հետաձգում ԱԱՀ-ի վճարումը, կրճատում է շահութահարկը եւ այլն։ Ոլորտի գրավչությունների շարքում նշվել է նաեւ փաստը, որ CNN-ը Վայոց Ձորը դասել է աշխարհի լավագույն 15 գինեգործական վայրերի շարքում։



Հաջողության պատմությունների շարքում են «Արարատ», Noyan եւ «Կարաս» ապրանքանիշերի օրինակները։
Դիտում՝ 7323

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW