ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանն այսօր ասել է, որ «Հարկային օրենսգրքում նախատեսվող համապարփակ, ոչ տեղային փոփոխությունները կայուն եւ կանխատեսելի միջավայր կստեղծեն»:Այս մասին Արման Պողոսյանն ասել է՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:«Բարեփոխումները չպետք է վնասեն ՀՀ հարկաբյուջետային կայունությանը: Դրանց արդյունքում հարկային եկամուտներ չեն ակնկալում, սակայն չեն լինելու նաեւ հարկաբյուջետային կորուստներ»,- նշել է նա: 02.10.2018 | 18:00 Հարկային բարեփոխումները պետք է համարձակ կատարել, ասել է վարչապետը Նախագծով նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները.- 2020թ. հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի եւ ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը: 23.08.2018 | 10:00 Փոքր բիզնեսի համար սիմվոլիկ հարկ կսահմանվի, ասել է վարչապետը - 2020թ. հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակում ներկայում հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով:- Անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019թ. հուլիսի 1-ից սահմանելով 23% տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023թ. աստիճանաբար նվազեցնել մինչեւ 20%: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:- 2020թ. հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ սահմանել 18%:- Նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10%-ի փոխարեն սահմանելով 5%:- Շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը, ընդլայնել հարկման ենթակա ապրանքների շրջանակը, ինչպես նաեւ վերանայել 301 եւ ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը:- Շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ:- 2020թ. հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի, տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Tweet Դիտում՝ 5140