Հարկային բարեփոխումները պետք է համարձակ կատարել, ասել է վարչապետը

02.10.2018 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #հարկային բարեփոխում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է համարձակ որոշումներ ընդունել եւ առաջ շարժվել:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է Հայաստանի հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունների շուրջ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը,  ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը:

Պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները հարկային համակարգի հետեւողական բարելավման ուղղությամբ։
Դիտում՝ 2520

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW