Կոնվերս Բանկը հիփոթեքի նոր պայմաններ է գործարկել

30.11.2018 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկա #հիփոթեք
Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները եւ գործարկել նոր գործիքներ:

«Կոնվերս Բանկը, 25-ամյակի կապակցությամբ, հաճախորդներին է առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման եւ վերանորոգման ֆինանսավորում աննախադեպ պայմաններով:

Մասնավորապես, հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան տարեկան մեկ անգամ «արձակուրդ վերցնել» հիփոթեքի մարումից՝ հետաձգելով հերթական վճարումը: Սա կարեւոր նոր հնարավորություն է, որի շնորհիվ ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ եւ այլն) մեր հաճախորդները կարող են չկատարել հերթական մարումը եւ խուսափել ֆինանսական բարդություններից»,- նշել են Կոնվերս Բանկում:

Զուգահեռաբար, նվազեցվել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները, վերանայվել են որոշ վարկատեսակների վարկի տրամադրման վճարի չափերն ու տրամադրման ժամկետները: Իսկ Երեւան քաղաքում գտնվող բնակարանների ձեռքբերման վարկերի համար ներդրվել է հաճախորդին՝ վարկի մարման մինչեւ 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանի տրամադրման հնարավորություն:

Բանկի սեփական ռեսուրսներով վարկային պրոդուկտների մանրամասները կարելի է գտնել այստեղ:
Դիտում՝ 24302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW