Գեղամ Գեւորգյանը հանդիպել է գինեգործների հետ

30.11.2018 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան #Զարուհի Մուրադյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի եւ հայկական գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:


Նախարարությունում նշել են, որ մասնակիցները զրուցել են ոլորտի զարգացումների, հիմնախնդիրների եւ դրանց լուծումների մասին։

Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինեգործությունը մեր երկրում վերջին  տարիներին վերելք է ապրում, բավական մեծ են ներդրումային հոսքերը, ամեն տարի նոր գինեգործական ընկերություններ են ստեղծվում, հիմնվում են նոր այգիներ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը:


Հիմնադրամի ղեկավարը նշել է, որ այժմ ակտիվորեն աշխատանքներ են տանում գինեհումքի որակի բարձրացման եւ հայկական գինիների միջազգային վարկանիշի եւ ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Դիտում՝ 2180

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW