Հայկական գինիները չինական շուկա մուտք գործելու հայտ են ներկայացրել

20.11.2018 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#գինի #Prowine China
Հայկական գինի եւ թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող 10 ընկերություն մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված Prowine China 2018 միջազգային ցուցահանդեսին:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամում նշել են, որ Հայաստանը ներկայացվել է երրորդ անգամ՝ 120 տեսակ գինիներով՝ կարմիր, սպիտակ եւ վարդագույն։


Ըստ ցուցահանդեսի մասնակից ընկերությունների՝ չինացի սպառողը հետաքրքրված է հայկական գինիներով, հատկապես՝ նռան գինիով, որը ըստ նրանց, կարող է իր ուրույն տեղը գտնել չինական շուկայում:

Հայկական տաղավարի այցելուների մեծ մասը նախապատվությունը տվել է նռան, կարմիր կիսաչոր եւ կիսաքաղցր գինիներին։  

«Չինական շուկան այսօր համարվում է առաջնային՝ գինի արտադրող եւ արտահանող երկրների համար։ Prowine China ցուցահանդեսին ամեն տարի այցելում է ավելի քան 15 հազ. գնորդ, ներմուծում եւ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ՝ աշխարհի 40 երկրներից»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2997

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW