Հայկական 10 ընկերություն մասնակցում է ProWine China 2018-ին

14.11.2018 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ProWine China #գյուղատնտեսության նախարարություն
Նոյեմբերի 13-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է ProWine China 2018-ը, որին Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են հայկական գինի եւ թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյան, որը կարեւորել է նման նախաձեռնությունները:

Հայկական 10 ընկերություններ ProWine China 2018-ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով. Հայաստանի տաղավարում ներկայացված են խաղողի տեղական եւ տեղածին սորտերից պատրաստված գինիները, մրգային գինիները՝ մասնավորապես նռան գինին, ինչպես նաեւ խաղողի եւ այլ մրգերի հումքով պատրաստված ալկոհոյալին այլ խմիչքներ:

Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են՝ Պռոշյանի կոնյակի գործարանը,  «Վան Արդի» ՍՊԸ-ն, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, «Գեւորգյան» գինու գործարանը, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»-ն, «Ոսկեվազի գինու գործարանը», «Իջեւանի գինու, կոնյակի գործարան», «Երեւանի Արարատ կոնյակի-գինու- օղի կոմբինատ» ԲԲԸ-ն, «Մերձավանի կոնյակի գործարանը» եւ «Արենի Նոահ» ՍՊԸ-ն:
Դիտում՝ 2341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW