«Չենք միջամտում ազատ շուկայական հարաբերություններին»,- ասել է Ավինյանը

27.11.2018 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է, որ հենց առաջին օրվանից նոր կառավարությունը լծվել է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, բիզնես միջավայրը բարելավելու եւ ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին:

«Այս գործընթացում կառավարությունը հանդես է գալիս իբրեւ համակարգող. այն չի միջամտում ազատ շուկայական հարաբերություններին, այլ հաստատում է խաղի կանոններ օրենսդրական բարեփոխումների միջոցով եւ սահմանում է պետության ռազմավարական գերակայությունները»,- ասել է Տիգրան Ավինյանը նոյեմբերի 26-ին՝ Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովի շրջանակում:


Նա ընդգծել է, որ շուկայի ցանկացած ոլորտ մուտք գործելու համար այլեւս չկան արհեստական խոչընդոտներ: Կառավարությունը նաեւ մշակում է ներդրողների համար ծառայությունների մատուցման մեկ պատուհանի նախաձեռնությունը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն բիզնեսի զարգացման բոլոր փուլերում:

«Պարզեցվում են նաեւ օրենքները եւ կարգավորումները, բյուրոկրատական խոչընդոտները հասցվում են նվազագույնի: Արդեն իսկ նախաձեռնվել են հարկային օրենսգրքի բարեփոխումները, որոնց նպատակը հարկային վարչարարության պարզեցումը եւ հարկային բեռի նվազեցումն է»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Նա վստահություն է հայտնել, որ գործարար համայնքի հետ սերտ համագործակցության եւ մշտական հաղորդակցման արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն զարգացում եւ տնտեսական աճ:
Դիտում՝ 1165
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW