Հայաստանը հյուրընկալել է գործարարների, պետական ու հասարակական գործիչների՝ աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնք նոյեմբերի 26-27-ին Երեւանում մասնակցում են Եվրոպական բիզնես կազմակերպությունների (ԵԲԿ) համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի տարեկան համաժողովին։ «Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը անդամ երկրների գործարարների համար Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությանը, գործարար ոլորտի զարգացումներին ծանոթանալու շատ լավ հնարավորություն է»,- նշել է ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։ «Անդամակցության 3 տարիներին կառավարությունը մշտապես համագործակցել է ցանցի հետ՝ բիզնես մթնոլորտի բարելավման նպատակով։ Այսօր էլ պետությունը գործարար հանրության կողքին է՝ պետություն-մասնավոր երկխոսության, ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով»,- նշել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան։ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսով միջոցառման շուրջ 200 մասնակիցներին է ներկայացրել ՀՀ ներդրումային միջավայրը, առեւտրի բարենպաստ պայմանները։ ԵԲԿ համաշխարհային ցանցի երեւանյան համաժողովի օրակարգում տնտեսական դիվանագիտության, գործարարների շահերի պաշտպանության, համաշխարհային լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր են։ Tweet Դիտում՝ 7316