Գործարարության աջակցման գրասենյակը մշակել է «Բիզնեսի գրանցումը Հայաստանում» ուղեցույցը, որը ներառում է բիզնեսի գրանցմանն առնչվող հիմնական գործընթացների եւ անհրաժեշտ քայլերի նկարագրությունը:Ուղեցույցում, մասնավորապես, ներկայացված են հետեւյալ հարցերի պատասխանները՝ ինչպես գրանցել բիզնես, ինչ գործողություններ պետք է իրականացնել հարկային հաշվետվությունների հանձման համակարգում, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն՝ քայլ առ քայլ.Քայլ I. Ստանալ նույնականացման քարտ (ID)Քայլ II. Ձեռք բերել նույնականացման քարտ ընթերցող սարքՔայլ III. Ձեռք բերել եւ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունըՔայլ IV. Գրանցել բիզնեսը առցանց www.e-register.am կայքում կամ ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունումՔայլ V. Ձեռք բերել կնիքՔայլ VI. Բացել բանկային հաշիվՔայլ VII. Գրանցվել https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգումՔայլ VIII. Ձեռք բերել եւ գրանցել ՀԴՄ սարք«Գրասենյակի փորձագետները հավատացած են, որ, այսօրվա պայմաններում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս տնտեսավարողին անհրաժեշտ է առավելագույնս պարզ եղանակով տիրապետել բիզնեսի գրանցմանն առնչվող կապված նախնական եւ հիմնական գործընթացներին, առաջին անհրաժեշտություն ներկայացնող տեղեկատվությանը, որոշակիորեն ուղղորդված լինել՝ որտեղ դիմել եւ որ համապատասխան մարմինը պետք է ներգրավված լինի գրանցմանն առնչվող տվյալ գործառույթն իրագործելիս»,- նշել են Գործարարության աջակցման գրասենյակում: Գրասենյակը նախատեսում է այս նախաձեռնությունը շարունակելի դարձնել` ապագայում ներկայացնելով ուղեցույցներ ՀՀ հարկային համակարգում կողմնորոշվելու նպատակով:Գործարարության աջակցման գրասենյակը հիմնադրվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից եւ նպատակ ունի Հայաստանում խրախուսել համագործակցությունն ու քաղաքականության շուրջ կառուցողական երկխոսությունը պետության եւ մասնավոր հատվածի միջեւ: Tweet Դիտում՝ 2872