ՊԵԿ-ը նոր համակարգ է ներդրել

26.11.2018 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում այսօրվանից գործարկվել է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով պարտավորություններ արձանագրած եւ դրանք չվճարած տնտեսվարողներին պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերի ծանուցման էլեկտրոնային համակարգը:

ՊԵԿ-ում նշել են, որ համակարգի գործարկմամբ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակում փաստաթղթերը կազմվելու են էլեկտրոնային ինքնաշխատ համակարգի միջոցով եւ հարկ վճարողները ծանուցվելու են իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեների, իսկ նման հասցեներ չտրամադրած հարկ վճարողներին՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

Փաստաթղթերն ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդ օրվանից:

2018թ. հոկտեմբերի 1-ից մինչ օրս համակարգում ձեւավորվել է 1723 ծանուցում, որից 1580-ն արդեն իսկ ուղարկվել է տնտեսվարողների էլեկտրոնային փոստի հասցեներին, իսկ 143-ը նախատեսվում է հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ՊԵԿ-ում հայտնել են նաեւ, որ մինչեւ 2018թ. հոկտեմբերի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով փաստաթղթերը շարունակվելու են կազմվել թղթային եղանակով եւ դրանց ծանուցումները եւս իրականացվելու են հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեների կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորել է ստուգել էլեկտրոնային փոստի հասցեները կամ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը:
Դիտում՝ 2071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW