ԿԲ նախագահ. Դրամը հետխորհրդային տարածքում ամենակայուն վճարամիջոցներից է

23.11.2018 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ #թղթադրամ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ 25 տարի առաջ ստեղծված հայկական դրամն այդ տարիներին ձեւավորված հետխորհրդային երկրների վճարամիջոցների շարքում ամենակայուններից է:  


«Պետք է արժանին մատուցենք այն անձանց, ովքեր դժվարին պայմաններում վճռական գտնվեցին՝ ներդնել ազգային արժույթը: Արժանին մատուցենք նաեւ այս տարիների ընթացքում ազգային արժույթի եւ ֆինանսական համակարգի կայացման ճանապարհին իրենց լուման ներդրած բոլոր անձանց, եւ մեր քաղաքացիներին, ովքեր վստահել, վստահում եւ բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը:

Հայկական դրամը տարեցտարի ամրապնդում է վստահությունը քաղաքացիների շրջանում, ինչը փաստում է դրամային ավանդների աճի միտումները»,- ասել է ԿԲ նախագահը նոյեմբերի 22-ին՝ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Արթուր Ջավադյանը նկատել է, որ «այսօր Կենտրոնական բանկն ունի զարգացած երկրներին բնորոշ դրամավարկային քաղաքականության իրականացման համակարգ եւ արդյունավետ կերպով կառավարում է գնաճային միջավայրի ռիսկերը՝ չնայած տնտեսության կառուցվածքային տեղաշարժերին, համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերներին»:


ԿԲ նախագահը շնորհավորել է նաեւ երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու, ինչպես նաեւ Բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ:
Դիտում՝ 2978

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW