Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար եւ հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018թ. ՀՀ թողարկման թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն՝ այս թղթադրամները Հայաստանի տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: 20.11.2018 | 11:54 Նոր սերնդի թղթադրամները կշրջանառվեն նոյեմբերի 22-ից «Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 եւ 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ։ 22.11.2018 | 12:06 Դրամը մեր անկախության կարեւորագույն խորհրդանիշներից է, ասել է ԿԲ նախագահը Հազար, երկու հազար եւ հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու դեկտեմբերի 25-ից: 22.11.2018 | 09:00 Դրամը 25 տարեկան է. Հայաստանում նշվում է բանկային աշխատողի տոնը Հարյուր հազար դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009թ. թողարկման Հայաստանի Հանրապետության հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Լուսանկարը՝ Photolure 10 000 դրամ անվանական արժեքով 2018թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 145 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Կոմիտասի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույներն են մոխրագույնը եւ մանուշակագույնը: 20 000 դրամ անվանական արժեքով 2018թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է կանաչը: 50 000 դրամ անվանական արժեքով 2018թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 155 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ ոսկեգույնը: Tweet Դիտում՝ 6387