ԿԲ-ն հայտարարում է՝ չի արգելում ՀՀ բանկերին սպասարկել իրանցիներին

20.11.2018 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
# ԿԲ #Իրան
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առեւտրային բանկերում Իրանի քաղաքացիների հաշիվների սպասարկման վերաբերյալ:


Այս կապակցությամբ այն տեղեկացնում է.

«1. ՀՀ ԿԲ-ն իր որեւէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ Իրանից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից:

2. Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաեւ անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը, օրենսդրության համաձայն, պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում եւ չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ:

3. Հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի եւ/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաեւ Իրանի քաղաքացիներ եւ/կամ Իրանից անձիք: Ընդ որում` նման մոտեցումը նոր չէ եւ նոր չէ եւ կիրառվել է նախկինում եւս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ:

4. Ստեղծված աժիոտաժը բնական չէ եւ հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը»։

Banks.am-ը նշում է, որ Հայաստանում բնակվող Իրանի մի շարք քաղաքացիներ (այդ թվում՝ երկքաղաքացիներ) այս օրերին սոցիալական ցանցերի միջոցով ահազանգում են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման հետեւանքով հայաստանյան բանկերն իրենց համար խոչընդոտներ ստեղծում՝ սառեցնելով գործող հաշիվներն ու հրաժարվելով բացել նորերը:
Դիտում՝ 3726
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW