ՊԵԿ. Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտների հարկման մեխանիզմ չկա

19.11.2018 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոպան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ։

«Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական եւ բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»,-ասված է պարզաբանման մեջ:


Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ 2020թ. հնարավոր է  տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդրվի, ըստ որի՝ «եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23%-ը որպես եկամտային հարկ վճարել պետությանը»:

Կոմիտեում նշել են, որ «ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ եւ արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:
Դիտում՝ 1516
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW