Փոխվարչապետը բացառում է առանց հանրային քննարկման՝ հարկային բեռի ավելացումը
19.11.2018 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ես տեղեկացա, որ հանրությունը մանրամասն քննարկում է այսպես ասած «խոպանչիներին հարկելու» նախաձեռնությունը։ Ես ուզում եմ ընդգծել, որ առանց լայն համաձայնության՝ որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու, ես դա բացառում եմ»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ ներկայացված նախագիծը «մի փոքր աղավաղվել է եւ սխալ է մեկնաբանվում»։
«Կա միտք եկամուտների համընդհանուր համակարգ ստեղծելու մասին, այսինքն, որ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ Սակայն մենք դեռ պետք է հասկանանք, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»,- ասել է փոխվարչապետը։
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ 2020թ. հնարավոր է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդրվի, ըստ որի՝ «եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23%-ը որպես եկամտային հարկ վճարել պետությանը»:
Վերջին լուրեր
17.03.2025 | 16:22 Նորություններ
17.03.2025 | 12:42 Արժեթղթերի շուկա
17.03.2025 | 11:44 Նորություններ
17.03.2025 | 11:16 Նորություններ
Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: