Վրաստանը զրոյացնում է քաղաքացիների կես միլիարդ դոլարի բանկային պարտքերը

19.11.2018 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մամուկա Բախտաձե #պարտք
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ասել է, որ «սեւ ցուցակում» հայտնված Վրաստանի քաղաքացիների բանկային պարտքերի զրոյացումը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 31-ը։

«Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ խոսքը 600 հազ. Վրաստանի քաղաքացիների մասին է, որից 150 000-ը սոցիալապես անապահով է։

Չվճարված պարտքերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ $562 մլն (1,5 մլրդ լարի), որից, սակայն, վարկի հիմնական գումարը չի գերազանցում 2000 լարին:

«Երկար եւ բարդ բանակցություններ են տարվել եւ ես ուրախ եմ, որ բանկային եւ ոչ բանկային սեկտորները, այդ թվում՝ այսպես կոչված պարտքերի հավաքագրման բյուրոն, կիսեցին մեր սկզբունքային դիրքորոշումը եւ մենք սոցիալական պատասխանատվություն ցուցաբերեցինք՝ կայացնելով այնպիսի որոշում, որը հարյուր հազարավոր ընտանիքների հնարավորություն կտա շնչել»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Դիտում՝ 7641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW