Ներկայացվել է Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի նոր կայքը
19.11.2018 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել է, որ նորացված կայքի միջոցով կենտրոն այցելող խմբերն այսուհետ կարող են էլեկտրոնային տարբերակով ամրագրել տոմսերը։
«Տարեցտարի հանրության հետաքրքրությունն աճում էր Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի նկատմամբ։ Մենք որոշեցինք կայքի միջոցով մեր շփումը հանրության հետ ավելի ինտերակտիվ դարձնել եւ ձեռնամուխ եղանք կայքի այս տարբերակի պատրաստմանը»,- նշել է Դավիթ Նահապետյանը։
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ կիրառվել են բոլոր հնարավոր լուծումները, որ օգտատերերը կայքի միջոցով կարողանան ընդհանուր պատկերացում կազմել կենտրոնի մասին։
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանն էլ նշել է, որ կայքի ստեղծման ընթացքում փորձել են ստեղծել մեկ ռեսուրս՝ բազմաթիվ գործառույթներով։
«Կայքում 360 աստիճան ժամանակակից վիրտուալ տուրի միջոցով հնարավոր է ծանոթանալ ՀՀ թղթադրամների եւ մետաղադրամների, ԿԲ նոր թողարկված հուշադրամների տեսականիներին։ Փորձել ենք նաեւ հետաքրքիր փաստեր գտնել եւ կարճ նյութերի տեսքով ներկայացնել»,- ասել է կենտրոնի ղեկավարը։
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի նոր կայքում ներկայացված են կրթական խաղեր, ԿԲ-ի կողմից ձեռքբերված մասնագիտական գրականության համառոտ նկարագրություններ։
Կայքում գործում են նաեւ «Սա հետաքրքիր է» եւ էլեկտրոնային «Տպավորությունների գիրք» բաժինները, ինչպես նաեւ առկա է գործընկեր ԿԲ-ների այցելուների կենտրոններ, թանգարանների էջեր մուտք գործելու հնարավորություն։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: