«Բիզնես Արմենիան» հորդորում է չքաղաքականացնել կառույցը

16.11.2018 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #Արմեն Ավակ Ավակյան
«Բիզնես Արմենիա» հիմնադրամն այսօր հերքում-պարզաբանում է տարածել գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հրաժարականի եւ մամուլում դրա մեկնաբանությունների կապակցությամբ:


Պարզաբանման մեջ ասված է.

«Այսօրվա մամուլում հրապարակված մեկնաբանությունը, թե «կառավարությունն ազատվում է Կարապետյանի «ժառանգությունից»», չի բխում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, քանի որ հոգաբարձուների խորհուրդը շուրջ մեկ ամիս առաջ է հաստատել հիմնադրամի նոր կառուցվածքը եւ տեսլականը։

«Բիզնես Արմենիա» հիմնադրամը հորդորում է զերծ մնալ կառույցը քաղաքականացնելու փորձերից, քանի որ դա չի նպաստի ներդրումների խթանման մեր երկրի օրակարգին։

Իրականությանը չի համապատասխանում նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «տեղեկությունը», թե «Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը, ի դեպ, տեւական ժամանակ է՝ անվանափոխվել է «Բիզնես Արմենիայի», ստեղծվել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից»։

Իրականում, «Բիզնես Արմենիան» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Հիմնադրամը ժամանակին ստեղծվել է նմանատիպ առաքելությամբ գործող 3 այլ կառույցների օպտիմալացման արդյունքում»:
Դիտում՝ 1070
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW