Ներկայացվել է Հայաստանի դեղոլորտի մարքեթինգային փաթեթը

14.11.2018 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #Ընտրի՛ր Հայաստանը
Հայաստանի ներդրումային գրավչությունների քարոզարշավի շրջանակում «Բիզնես Արմենիան» թողարկել է դեղոլորտում բիզնեսի հնարավորություններն ու առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։

Այն Select Armenia («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ եւ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով իրականացվող քարոզարշավի շրջանակում ներկայացվող երկրորդ ոլորտն է։


Հրապարակվել է նաեւ դեղագործության ոլորտի ձեռքբերումներն ու արտոնյալ ռեժիմները ներկայացնող տեսանյութը:



«Հայաստանյան դեղոլորտի հաջողություններն ու բիզնեսի հնարավորությունները ներկայացված են նաեւ հետազոտությամբ. մեր երկրի դեղագործական ընկերությունները հիմնականում արտադրում են պատվաստանյութեր, ընդհանուր դեղամիջոցներ, դեղաբույսեր։ Ամբողջ արտադրանքի կեսն արտահանվում է, հիմնականում՝ Ռուսաստան։ Միայն 2017թ. դեղագործական արտադրանքի արտահանումն աճել է 62%-ով։ Հայաստանյան 8 ընկերություն գործում է GMP (պատշաճ արտադրական գործընթացի) ստանդարտներով։ Մեր երկրում այս տարի բացվել է տարածաշրջանի խոշորագույն բիոտեխնոլոգիական կենտրոնը։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանը միասնական գոտում է՝ 0% մաքսատուրքով։ Առանց լրացուցիչ ընթացակարգերի, Հայաստանում գրանցված դեղերը կարող են շրջանառվել ամբողջ ԵԱՏՄ տարածքում»,- նշել են «Բիզնես Արմենիայում»:


Հաջողության պատմությունների շարքում են «Ազադ Ֆարմասյութըքըլզ» եւ FMD K&L ընկերությունների օրինակները։
Դիտում՝ 5250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW