Փաշինյանը՝ աշխատանքի խրախուսման եւ անհատական ջանքի մասին

13.11.2018 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #բյուջե
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական, շրջադարձային փոփոխություններ»:

Ազգային ժողովում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության տնտեսական քաղաքականությունն անվանել է աշխատանքի խրախուսման քաղաքականություն՝ ընդգծելով, որ գործունեության հիմքում դնում են աշխատանքի խրախուսման տրամաբանությունը:

«Այս հարցը մեզ համար ունի խիստ կարեւոր, գաղափարական նշանակություն, որովհետեւ քաղաքական մեր գործունեության ամբողջ ընթացքում, որպես հանրային փոփոխությունների կարեւորագույն պայման, համարում ենք անհատական ջանքը, այսինքն՝ երկրում, հանրության մեջ չեն կարող տեղի ունենալ դրական փոփոխություններ, եթե դրանց հիմքում ընկած չէ անհատական ջանքը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտել է, որ կառավարության քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն:

«Մենք այսօր համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, որովհետեւ Հայաստանում այլեւս չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման, արտահանման արգելքներ: Առաջիկա շրջանում կարեւոր խնդիր է լինելու տնտեսական պայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունության ցանկացած ձեւ լինի մատչելի բոլորի համար դե յուրե, եւ հնարավորինս շատ մարդկանց համար դե ֆակտո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW